copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:55 11-02-2025

Ի՞նչ հարցում է կոնսենսուսի եկել աբխազահայերի մեծ մասը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդամենը մի քանի օրից տեղի կունենան Աբխազիայի արտահերթ նախագահական ընտրությունները: Նախընտրական ողջ ժամանակաընթացքում «Փաստն» այս ընտրությունները ուշադրության կենտրոնում է պահել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աբխազիայում բավական մեծ թվով էթնիկ հայեր են բնակվում, ինչպես նաև որոշակի մտահոգությունները՝ կապված այն տեղեկությունների հետ, որ Աբխազիայի ընդդիմադիր որոշ ուժեր ուղղակիորեն կապվում են թուրքական լոբբիի հետ՝ տեղի հայերի նկատմամբ համապատասխան վերաբերմունքով:

Եվ ահա, մեր՝ սոցցանցերի, տեղական և ռուսական լրատվամիջոցների, փորձագետների գնահատականների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտրություններից ընդամենը չորս օր առաջ հայ համայնքը գերազանցապես կողմնորոշված է առնվազն մեկ հարցում, այն է՝ թեկնածուներից Ադգուր Արձինբային քվե տալը նույնն է, թե քվեարկել Էրդողանի կամ Թուրքիայի օգտին: Աբխազիայի մեր աղբյուրները հաստատում են մեր ուսումնասիրություններից բխող նշյալ եզրահանգումը: Ավելին, մեր զրուցակիցները նշում էին, որ Աբխազիայի բնակչության, այդ թվում՝ հայերի գերակշիռ մեծամասնությունը հակված է քվեարկել երկրի փոխնախագահ, նախագահի թեկնածու Բադրա Գունբայի օգտին: Թեկուզ ոչ շատ, հայերի շրջանում կան նաև մյուս երեք թեկնածուների կողմնակիցներ, սակայն Արձինբայի օգտին չքվեարկելու կոնսենսուսը, կարծես, ձեռքբերված է գերակշիռ մեծամասնության կողմից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
18:25 Wildberries-ի վաճառողները բողոքում են անօդաչուների հարվածներից հետո աջակցության բացակայությունից և ցածր փոխհատուցումներից