Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 13:31 05-02-2025

Բյուջե կա՞, որ գրանտներից զրկված ՀԿ-ներին էլ փող տան․ հարցում

Թրամփի վարչակազմը, պետական ծախսերի կրճատմանն ուղղված քայլերի ֆոնին, ըստ ամենայնի, փակում է Վաշինգտոնի միջազգային օգնություն հատկացնող առաջատար կառույցը՝ USAID-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել այլ երկրներին տրամադրվող օգնությունը 90 օրով դադարեցնելու մասին՝ դրա արդյունավետությունը գնահատելու և «Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը համապատասխանեցնելու» նպատակով:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում ամերիկյան գրանտից զրկված ՀԿ-ներին պետք է Հայաստանի բյուջեից գումար տալ»։

«Սաղին էլ փող ա պետք, փող չկա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ դեմ է դրան։ «Իհարկե ոչ»,- ասաց նա։
Հարցվածներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ նայած ինչ նպատակով է դա արվում։ «Եթե դա կնպաստի մեր երկրի զարգացմանը, ապա դեմ չեմ»,- նշեց նա։

«Էդ ոնց որ մեկին գործից հանեն, ասեն բյուջեից փող տանք աշխատավարձ, մոտավորապես նույն հարցն ա»,-ասաց մեկ այլ քաղաքացի։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ այդ գումարը պետք է տան բնակիչներին։
«Էլ բյուջե կա, որ տան։ Թող տան մեզ բնակիչներին։ Թրամփը ճիշտ ա անում, ամեն երկիրն ինքն իր մասին պիտի մտածի»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի