copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:37 11-05-2022

Տարիներ առաջ փող բաժանեցիք,որ իշխանություն պահեք, հիմա փող եք բաժանում, որ ջահելները ձեր համար փողոց փակեն. Անի Սամսոնյան

«Ձեզ բավարար չէր, որ սերունդներ փչացրիք՝ քվեի դիմաց մի երկու կոպեկ գցելով, հիմա էլ ուսանողությանն եք կաշառում կոպեկներով, հանում փողոց, անունն էլ դնում՝ հանուն հայրենիքի և Արցախի փրկության»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Տարիներ շարունակ փող բաժանեցիք, որ իշխանությունը պահեք, անցած տարի փող բաժանեցիք, որ դառնաք ընդդիմություն, իսկ հիմա փող եք բաժանում, որ ջահելները ձեր համար փողոց փակեն։

Ձեզ ոչ միայն չի կարելի իշխանություն տալ, այլ դուք պետք է վերանաք քաղաքական դաշտից՝ որպես ապազգային և անհայրենիք խմբակներ։ Այլ ելք չկա։

Մի բան պարզ է՝ հիմա ով ամենաբարձրն է գոռում հայրենիքի մասին, ամենասնանկն է իր հոգու խորքում», - գրել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից