copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:51 02-02-2025

«Խաղաղության պայմանագիրը» դառնալու ա պատերազմի ու Հայաստանի չգոյության պայմանագիր. Ս. Սահակյան

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը գրում է. «Ղարիբ Բաբայանի շուրջ երեկվա շոուն առաջինն էր, բայց դա զուտ նախերգանքն էր նրա, ինչ լինելու ա, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» շարունակի կառավարել Հայաստանը։

Ալիևի վարած «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքականության մեխը հենց դա ա։ Պարտադիր չի, որ էդ քաղաքականության շրջանակներում 300.000 ադրբեջանցի գա Հայաստանում ապրելու։ Բավարար ա 3 հոգի գա ու սկսի հայերին սադրել, որոնք էլ, մեր մեջ ասած, «հեչ չեն սիրում սադրվել»։ Դրանց նկատմամբ կիրառվող բռնությունը դառնալու ա կազուս բելլի՝ «Հայաստանում ճնշված, խեղճ ադրբեջանցի ժողովրդի պաշտպանության նպատակով» իրականացվող ռազմական ագրեսիայի առիթ։ Տենց ա Հիտլերը «պաշտպանել» Սուդեթի գերմանացիներին չեխերից, Դոնեցկի «ռուսներին պաշտպանության անհրաժեշտությունն» ա Պուտինը վկայաբերել Ուկրաինայի դեմ իրականացված հանցավոր ագրեսիան սկսելու համար։ ՔՊ-ի ու անձամբ Նիկոլի միակ քայլը լինելու ա ադրբեջանցիներին սարքել «սուրբ կով» ու դաժանորեն պատժել բոլոր նրանց, որոնք թարս կնայեն էդ ադրբեջանցիներին։ Եթե Նիկոլը Ղարիբ Բաբայանին դատարան քարշ չտար, Ալիևը դա մատի փաթաթան էր սարքելու, թե «տենց ե՞ք ապահովելու ադրբեջանցիների ազատությունները»։ ՈՒ սենց ասել-խոսելով «Խաղաղության պայմանագիրը» դառնալու ա պատերազմի ու Հայաստանի չգոյության պայմանագիր։ ՔՊ-ն ու Նիկոլն արդե՛ն համաձայնել են դրան՝ «պատերազմ թույլ չտալու» հոգեթով թեզի տակ։ Հենց դրա՛ մասին ա «խաղաղության պայմանագիրը» Ալիևի համար։

2023թ-ի օգոստոսի 16-ից մինչև դեկտեմբերի 9 կոկորդներս պատռվեց Երևանի փողոցներում դրա մասին ահազանգելով։ Հիմնական ռեակցիան թերահավատությունն էր։ Երեկ առաջին անգամ բեմադրվեց նման մի սցենար, երբ ադրբեջանցիները «անշառ» սադրում են, իսկ փորձում են պատասխանատվության ենթարկել դա նկատող հային։ Բայց հանկարծ չշեղվեք։ Կարևորը՝ տրանսպորտը 100 դրամ լինի»։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի

Ձեզ գուցե հետաքրքրի