copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:57 19-12-2024

Պետության չգոյության ևս մեկ դրսևորում է․ Մենուա Սողոմոնյանը՝ Արցախի հետ կապված ֆիլմերի նկատմամբ ոտնձգության մասին

«ՀայաՔվե»-ի, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի, «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքն այսօր համատեղ ասուլիս է կազմակերպել՝ ի պաշտպանություն հայկական ֆիլմերի, որոնք ներկայացվում են կինոփառատոների։

«Հայկական ֆիլմերը, որ տարբեր երկրներում ներկայացվում են կինոփառատոների, մանավանդ այն ֆիլմերը, որոնց մեջ կա ազգային բովանդակություն, հայկական օրակարգ, Արցախի հետ կապված ինչ-որ առնչություն, հետևողական ձևով ադրբեջանական դիվանագիտական միջամտություններով հանվում են կինոփառատոների օրակարգից»,- լրագրողների հետ զրույցում նշեց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը:

Նա նշեց, որ երբ համապատասխան հարցով դիմում են ներկայացնում պատկան մարմիններին, մասնավորապես՝ ԱԳՆ-ին, ԿԳՄՍՆ-ին, որոնք իրենց գործունեության բերումով պետք է միջամտեին այդ ամենին, զանազան պատճառաբանություններ են բերում՝ ասելով, որ իրենք ոչինչ չեն կարող անել: «Սա հանրային կյանքում պետության չգոյության ևս մեկ դրսևորում է, պետության կողմից իր քաղաքացիների, իր իրավաբանական անձանց իրավունքների և շահերի միտումնավոր չպաշտպանություն: Համապատասխան օղակները իրենց տեղում չեն, չեն աշխատում: Դրա համար ստիպված քաղաքացիական հասարակությունն է իր վրա վերցնում հայկական օրակարգ բովանդակող ֆիլմերի ադրբեջանական ոտնձգություններից պաշտպանությունը»,- ընդգծեց Սողոմոնյանը:

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի