copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:03 01-02-2025

Մետրոյում քաղաքացու գնած ուղետոմսը բոլոր սարքերը մերժել են

Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, Երևանում հասարակական տրանսպորտը թանկացել է։ Մեկ ուղևորության համար Երևանի քաղաքապետարանը սահմանել է 150 դրամ՝ նախնական սահմանված 300 դրամի փոխարեն։
Տրանսպորտի թանկացումը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել հանրության շրջանում, քաղաքացիներն առավոտվանից բոյկոտ են սկսել։

Oragir.News-ի ընթերցողներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ առավոտյան մետրոյի «Երիտասարդական» կայարանում ուղետոմս է գնել մետրոյի հսկիչից և երբ փորձել է անցնել, սարքը մերժել է։

«Սովորականի նման ուղետոմս գնեցի։ Երբ ցանկացա սարքով անցկացնեմ, մերժվեց, փորձեցի մեկ այլ սարքի մոտ անցկացնեմ, նորից մերժեց։ Երբ դժգոհությունս հայտնեցի, աշխատակիցը մոտեցավ, վերցրեց ուղետոմսը և փորձեց ինքն անցկացնել։ Սակայն, նորից նույն պատկերը։ Աշխատակիցը բոլոր սարքերի մոտ փորձելուց ու մերժում ստանալուց հետո, ինձ հարցրեց, թե իրենց մոտ եմ գնել, դրական պատասխան ստանալուց հետո աշխատակիցն ասաց, որ ինքը կբացի ես կանցնեմ։ Այդպես էլ արեց, ուղետոմս պատռեց ու հետ վերադարձրեց ինձ»,-պատմեց նա։

Փաստացի՝ չնայած այն հանգամանքին, որ քաղաքային իշխանությունը պնդում է, թե այս ամենը նպատակ ունի հասարակական տրանսպորտ բարելավվել, սակայն թանկացման հետ մեկտեղ մարդիկ բախվում են խնդիրների։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի

Ձեզ գուցե հետաքրքրի