copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 10:55 03-06-2021

«Շիրակ» օդանավակայանը որոշ ժամանակ չի գործի. ինչ է սպասվում, և ինչ պետք է անեն տոմսեր գնած քաղաքացիները. Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հուլիսից մինչեւ սեպտեմբեր չի շահագործվելու։ Մեզ հայտնի դարձավ, որ այս ընթացքում Ռուսաստանում գտնվող մեր այն հայրենակիցները, որոնք ավիատոմսեր էին գնել հուլիս, օգոստոս ամիսների համար եւ պետք է Շիրակ օդանավակայանով վերադառնային հայրենիք, այս ընթացքում հետ են վերադարձնում դրանք։

Թե ինչու մի քանի ամիս չի շահագործվելու, այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտե, որտեղից, բնականաբար, մեր երկարատեւ զանգերին չպատասխանեցին։ Իսկ, ահա, քաղավիացիայի «Թեժ գիծ» հեռախոսահամարին զանգահարելուց հետո պարզ դարձավ, որ օդանավակայանը ժամանակավոր է փակվում հուլիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը։

Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օդանավակայանն իրականում փակվում է՝ վերանորոգման եւ հետագայում ռազմական նշանակության ծառայելու համար։ Ի դեպ, օդանավակայանի տեխնիկական սպասարկման ղեկավար Հենրիկ Սարգսյանի խոսքով՝ այն նաեւ ծառայելու է ռազմական օդանավերի համար։ Ավելին, «Շիրակ» օդանավակայանի նոր ծածկույթը համապատասխանելու է ռազմական օդանավերի թռիչքների եւ վայրէջքների համար, իսկ օդանավակայանի վազքուղու վերակառուցման ծրագիրը, փաստորեն, նախատեսված է իրականացնել հուլիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը