copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:37 28-01-2025

Իրար կողքի նկարվել են, բայց իրար ատում են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանը վերջին հավաքների ժամանակ այնպես է տոկի տվել ՔՊ-ականներին, որ հանգստյան օրերին առաջին «վինետկայի» լուսանկարը տարածվեց՝ Սյունիքից, որտեղ կողք կողքի կանգնած էին իրար մերժող, իրար հետ դաժան մրցակցության մեջ գտնվող կուսակիցները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ։

Փաշինյանը հրահանգել է՝ համերաշխ, թիմային աշխատանք տանել, իրար տակ չփորել, իրար դեմ նյութեր չպատվիրել։ Մարզային խորհրդի հերթական նիստի օրն այդ համատեղ լուսանկարը համացանցում տեղադրելով, սյունեցիները փորձեցին հավատացնել «շեֆին», որ իր խոսքը գետնով չեն տվել: Սակայն ներկաներից մեկը լուսանկարը ցուցադրելով` նկատեց, որ բոլորը բոլորին ատում են եւ առերեւույթ իրար կողքի կանգնելը դեռ ոչինչ չի նշանակում։

Տեղեկացանք, որ նիստի ժամանակ կրկին քննարկել են Սյունիքում միասնական գործելու, իրար չհակադրվելու անհրաժեշտությունը, սակայն թե որքանով կկարողանան դա իրականացնել, դժվար է ասել։ Հավաքին մասնակցել է անգամ Մեղրու չընտրված ՔՊ-ական թեկնածու Արարատ Թումանյանը, ով ատում է մարզպետին, անգամ գրառումներ է արել նրա դեմ, ապա ջնջել: Թումանյանին հարցրեցինք` պատրա՞ստ է այսուհետ հանդուրժել կուսակից ախոյաններին, սակայն նա պատասխանելու փոխարեն, ինքնապատասխանիչի պես կրկնում էր, թե ինքը վստահ չէ, որ լրագրողի հետ է խոսում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ