Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ։
Հանդիպամ ժամանակ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ մեր կառավարությունը դանդաղ է աշխատում։
«Աշխարհի բոլոր կառավարությունները դանդաղ են աշխատում։ Մեր կառավարությունը աշխարհի բոլոր կառավարություններից դանդաղ է աշխատում մի պարզ պատճառով, որ մենք 2 պարամետրով զիջում ենք աշխարհի բոլոր կառավարություններին։ Առաջինը՝ մեր կադրերի պրոֆեսիոնալիզմի հարցում ենք զիջում լավագույն կառավարություններին, երկրորդն էլ՝ զիջում ենք աշխատանքի վարձատրության չափով»,- շեշտեց Փաշինյանը։