Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 53 րոպե առաջ - 17:04 04-08-2026

Ամենահաճելի բանը չէ որդուն ասել՝ գիտես՝ ես համարում եմ, որ քո հայրը վատ մարդ է

Պարոն Քոչարյան, ես միշտ ինձ մի փոքր վատ եմ զգում ձեր ներկայությամբ կամ ձեզ հետ հեռակա զրուցելիս, ձեր հոր մասին խոսելիս, որովհետև աշխարհի ամենահաճելի բանը չէ որդուն ասել՝ «Գիտես՝ ես համարում եմ, որ քո հայրը վատ քաղաքական գործիչ է» կամ «վատ մարդ» և այլն։ Այս մասին օգոստոսի 4-ին Ազգային ժողովի նիստում, խորհրդարանի փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով երկրի երկրորդ նախագահի որդուն՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին։

«Բայց ես ստիպված եմ դա անել, բայց ես ստիպված եմ դա անել բացառապես էն պատճառով, որ դուք պատգամավոր եք, քաղաքական գործիչ եք և այստեղ եք», - ավելացրել է Ռուբինյանը։

Խորհրդարանի նախագահի փոխանցմամբ՝ կրտսեր Քոչարյանն անդրադարձել է իրադարձությունների, որոնց ականատեսն ու մասնակիցն են եղել դահլիճում գտնվող շատերը։ Ռուբինյանը չի բացառել, որ Լևոն Քոչարյանը, լինելով երիտասարդ և հոր որդին, հնարավոր է՝ տեղի ունեցածը չի տեսել այնպիսին, ինչպիսին այն իրականում եղել է։ «Ձեր տանը էն ժամանակ երևի Հ1-ն է միացած եղել և «Հայլուրով», բոլորս գիտենք՝ ինչ են ցույց տվել, և դուք դրան եք հավատացել: Ես դա չեմ բացառում: Իշխանությունն մարդուն իրականությունից կտրելու հատկությւոն ունի»,- հայտարարել է ԱԺ նախագահը։

Ըստ խորհրդարանի նախագահի՝ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Երևանի Ազատության հրապարակում մարդիկ քնած էին։ «Միակ բանը, որ արել են, քնելն է եղել կամ խռռացնելը: Հատուկջոկատայինները եկել են ու սկսել են դուբինկաներով բոլորին ծեծել: Մարդիկ փախել են, հետևներից լարելով ծեծել են մարդկանց: Հիմա խնդրում եմ ինձ ասեք՝ այդ մարդիկ ի՞նչ էին արել», - Ռուբինյանը դիմել է ընդդիմադիր պատգամավորին։

Խորհրդարանի խոսնակի նշմամբ՝ նրա ընդդիմախոսները նորմալ են համարում այն փաստը, որ «առավոտյան ժամը վեցին քնած մարդկանց մահակներով ծեծել են և հասցրել կիսամեռ վիճակի»։

«Սա խնդիր է, պարոն Քոչարյան: Ու հետո էլ դնում եք ձայնագրություն, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իրերը վերցրեք, որ պաշտպանվեք: Իհարկե, պետք է իրերը վերցնեն, որ ինքնապաշտպանվեն: Բա դրանից մի քանի ժամ առաջ հատուկջոկատայինները հարձակվել էին մարդկանց վրա: Բա ի՞նչ էիք ուզում. պա՞րզ չէր, որ պետք է բարիկադավորվեին: Ձեր հորից էին պաշտպանվում», - ընդգծել է Ռուբեն Ռուբինյանը։

Ավելի վաղ խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալիս Լևոն Քոչարյանը միացրել էր մի ձայնագրություն, որում Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այն ժամանակ դեռ ընդդիմության համակարգողներից մեկը, բողոքի ակցիայի մասնակիցներին կոչ էր անում քարեր ու ձողեր վերցնել, ինչպես նաև սկսել բարիկադներ կառուցել՝ իրավապահների գործողություններին հակազդելու համար։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար