Ապրանքների արտադրության և տրանսպորտային ծախսերի մեջ գազի գնի տեսակարար կշիռը բավականին մեծ է, սակայն մենք դեռևս չենք գնահատել այդ մասով հնարավոր փոփոխությունների ազդեցությունը տնտեսության վրա։ Այս մասին օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։
Նա հիշեցրել է, որ գազի գնի փոփոխության հարցը դիտարկվում է տարին մեկ անգամ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ընթացող բանակցությունների ժամանակ։
Բացի այդ, նշվել է, որ բնական գազի ներկրումը կազմում է երկրի ՀՆԱ-ի 1,5-2%-ը, սակայն երկրորդային ազդեցությունը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ էներգետիկան ընդհանուր առմամբ շատ կարևոր դեր է խաղում տնտեսության մեջ։