copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:37 25-07-2024

Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականը Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհել է «Գերազանցության մրցանակ»՝ որպես 2024 թ. լավագույն բանկը Հայաստանում։ 2011թ․ ի վեր Ամերիաբանկը 10-րդ անգամ է արժանանում այս հեղինակավոր մրցանակին։

Հիմնական մրցանակից բացի, Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել 2024թ․ «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն բանկը ՓՄՁ-ների համար» անվանակարգերում։ Ամենամյա այս մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում են բանկերի գործունեությունը, թվային լուծումները, ռազմավարական նախաձեռնությունները և ֆինանսական ոլորտի այլ ձեռքբերումներն ավելի քան 100 երկրում:

Ամսագիրն ընդգծում է 2023թ․ ընթացքում բանկային հիմնական ծառայությունների ոլորտում Ամերիաբանկի ամուր դիրքն ու կայուն աճը, ինչը թույլ է տվել գրանցել 46 մլրդ ՀՀ դրամի աննախադեպ զուտ շահույթ և 10-րդ տարին անընդմեջ պահպանել առաջատարի դիրքը Հայաստանի վարկավորման շուկայում՝ ապահովելով շուկայի շուրջ 20%
մասնաբաժին։

Ամերիաբանկին շնորհելով «Լավագույն թվային բանկը» մրցանակը՝ ժյուրին բարձր է գնահատել Ամերիաբանկի թվային ուղիների և լուծումների կատարելագործումը, այդ թվում` նոր հաճախորդների ներգրավման լիովին ավտոմատացված գործընթացը, MyAmeria հավելվածի ակտիվ օգտատերերի տպավորիչ աճը և գործարքների ծավալը, ինչպես նաև MyInvest ներդրումային առցանց հարթակը: Euromoney-ի խմբագիրները նշել են, որ հաշվետու ժամանակաշրջանում Ամերիաբանկի թվային ուղիները զգալի աճ են գրանցել՝ ապահովելով մասնաճյուղային ցանցից դուրս կատարված գործարքների 98% ցուցանիշ։

Շնորհելով «Լավագույն բանկը ՓՄՁ-ների համար» մրցանակը՝ ժյուրին ընդգծել է Ամերիաբանկի դերը փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման գործում: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ընդհանուր ՓՄՁ վարկային պորտֆելը կազմել է 224 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 33,4%-ով։ Ժամանակակից սքորինգային համակարգի վրա հիմնված առցանց բիզնես հարթակը, ինչպես նաև հիփոթեքային և ավտովարկավորման նորարարական էկոհամակարգերը հաճախորդների համար ապահովել են ամբողջությամբ թվային փորձառություն՝ նշված ոլորտներից յուրաքանչյուրում գրանցելով զգալի աճ և վարկային կայուն պորտֆել:

«Մեզ համար պատիվ է ստանալ այս մրցանակները, որոնք արտացոլում են Euromoney-ի ժյուրիի գնահատականը մեր աշխատանքին և ձեռքբերումներին։ Թվային լուծումների կատարելագործումը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսին աջակցությունը մեր հիմնական առաջնահերթություններից են, և մենք հետևողականորեն ներդրումներ ենք կատարել և զարգացել ենք նշված ոլորտներում: Այս արդյունքները մենք ապահովել ենք մեր հաճախորդների և գործընկերների շնորհիվ, և մեր հաջողության հիմքում նրանց վստահությունն ու հավատն են առ այն, որ մենք կարող ենք մատուցել լավագույն ֆինանսական ծառայությունները Հայաստանում»,- նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ