copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:22 21-01-2025

Պուտինը ոչնչացնում է Ռուսաստանը՝ չփորձելով խաղաղության հասնել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը ոչնչացնում է Ռուսաստանը՝ չփորձելով համաձայնության գալ Ուկրաինայի հետ։

«Կարծում եմ՝ Ռուսաստանը մեծ դժվարությունների է բախվել։ Շատերը կարծում էին, որ այս պատերազմը կավարտվի մեկ շաբաթում: Շատ լավ կլինի, որ այն շուտով ավարտվի»,- երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։

Միաժամանակ նա հույս է հայտնել, որ ՌԴ նախագահը խաղաղության համաձայնագրի կողմնակից է՝ կրկին հայտարարելով, որ մոտ ապագայում կարող է խոսել Պուտինի հետ, սակայն հստակ ժամկետ չի նշել։
Թրամփը նաև հավելել է, որ ծրագրում է հանդիպել Պուտինի հետ. «Պուտինի հետ ես հիանալի շփում ունեի։ Հուսով եմ՝ նա ցանկանում է գործարք կնքել»։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի նախագահը կողմ է ՌԴ-ի հետ գործարք կնքելուն։
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել էր դադարեցնել Ուկրաինայի պատերազմը պաշտոնը ստանձնելուց հետո 24 ժամվա ընթացքում, սակայն ընտրվելուց հետո նա ժամկետ չի նշել՝ միաժամանակ հավաստիացնելով, որ ի վիճակի է շուտով հասնելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։

Շնորհավորելով Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ երկխոսելու ամերիկյան նոր վարչակազմի հետ։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան