copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 15:37 19-09-2026

Իսրայելական բանակը ակտիվացրել է ցամաքային գործողությունները և ռմբակոծությունները Լիբանանի հարավում

Իսրայելական բանակը ակտիվացրել է ցամաքային գործողությունները և ռմբակոծությունները Լիբանանի հարավում։

Իսրայելական ուժերը շարունակում են ինտենսիվ ռազմական գործողությունները և ցամաքային հարձակումները Լիբանանի հարավում՝ թիրախավորելով սահմանամերձ քաղաքները, հաղորդում է «Էլ Նաշրա» լրատվական պորտալը՝ հղում անելով Լիբանանի անվտանգության աղբյուրներին։

Տիր քաղաքից հարավ գտնվող Էլ Մանսուրի քաղաքում հզոր պայթյուն է գրանցվել։ Ավելին, զրահատեխնիկայի և իսրայելական ցամաքային ուժերի տեղաշարժ է գրանցվել Բինտ Ջբեյլ շրջանի Սարբին քաղաքի մոտ։

Երկրի հարավում գտնվող Էլ Խիյամ քաղաքում իսրայելական կողմը իրականացրել է լայնածավալ ռմբակոծություններ և ոչնչացրել բնակելի և քաղաքացիական ենթակառուցվածքներ։