copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:03 14-01-2025

Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի, կամ պատերազմը կարողանալ արագ կանգնեցնել

Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել

Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի, կամ պատերազմը կարողանալ արագ կանգնեցնել՝ թույլ չտալով ահռելի զոհեր ու կորուստներ։
Հնարավոր չէ լավ ապրել, երբ 5000-ից ավելի զոհեր ես տվել։
Լավ ապրել հնարավոր չէ, եթե քո հայրենիքի մի մեծ, թանկ հատված աչքիդ առաջ քանդում են։
Լավ ապրել հնարավոր չէ, երք Բաքվում դատում են քո հայրենակիցներին։ Ինչքան էլ փող աշխատես ու ինչքան էլ կուշտ լինես, երբ քո արժանապատվությունը ստորացնում են, հնարավոր չէ լավ ապրել։

Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի։ Նորմալ մարդը չի կարող լավ ապրել այս պայմաններում։ Դա ամեոբայի երջանկություն է։
Հնարավոր չէ լավ ապրել, երբ ամբողջ Հայաստանով եռագույն դրոշով հազարավոր շիրիմներ են։

Եվ վերջապես, քանի որ կրթվելը հիմա նորաձև է ու աստիճանաբար սկսում ենք առնչընվել ժամանակակից աշխարհի տենդենցներին, ապա արժի հիշել, որ զարգացած հասարակությունները հասել են այն գիտակցության, որ լավ ապրելն ու երջանիկ լինելը փողը չէ պայմանավորում։ Մարդիկ չեն ուզում շատ փող ունենալ, այլ՝ առողջ միջավայր, սոցիալական երաշխիքներ, սոլիդ իշխանություն, ինքնադրսևորվելու հնարավորություններ, ամեն օր պատերազմ չունելու հնարավորություն։
Կան երկրներ, որտեղ շատ փող ունենալը ամոթ է։ Կան երկրներ, որոնք սահմանափակում են շատ փող ունենալու հնարավորությունը, օրինակ՝ մեր սիրելի Ֆրանսիան։
«Լավ ապրելը հավասար է լավ ուտելուն» քարանձավային մտածողությունը պետք է կանգնեցնել առողջ, առաջադիմական միավորներով, որոնք հայ ժողովրդին ասելու այլ բան կունենան ու Հայաստանին սազող գաղափարներով կգան իշխանության։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից