copy image url
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 12:50 06-01-2025

Բաքուն պնդում է, թե հայկական ԶՈւ-ն «կրակ է արձակել» իրենց դիրքերի ուղղությամբ

Բաքուն մեղադրում է Երևանին սահմանային կրակոցներ արձակելու մեջ։ Գրում է «Ազատությունը»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե հունվարի 5-ին՝ ժամը 22:00-ից 22:10-ը, հայկական զինված ուժերը «կրակել են Լաչինի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի վրա»։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե նախորդ օրերին ևս «կրակոցներ արձակվել են»։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը դեռևս չի արձագանքել այս հաղորդագրությանը։