Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:54 04-01-2025

Փաշինյանը մանիպուլացնում է. նրանք բնակվել են Հռոմի ամենաթանկարժեք, 5 աստղանի հյուրանոցներից մեկում․ Panaroma.am

Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր Վատիկան այցի ընթացքում իրենց կենցության ծախսերի մասին աղմուկ է բարձրացել և իրենք Վատիկանում կեցության համար պետբյուջեից ծախսել են 787,000 դրամ։

Այս մի գրառման մեջ Փաշինյանը մի շարք մանիպուլյացիաներ է արել՝ հիմնավորելով, որ նպատակաուղղված կերպով շուրջ մեկ ամիս է՝ թաքցնում են, թե որքան գումար է ծախսվել պետբյուջեից և «Իմ քայլը» հիմնադրամից» Աննա Հակոբյանի՝ Իտալիա կատարած այցի համար։

Նիկոլ Փաշինյանը նախ խոսում է միայն Վատիկանում և միայն կեցության վրա ծախսված գումարի մասին։ Panorama.am-ը պարզել է, որ Փաշինյանները բնակվել են Հռոմի ամենաթանկարժեք, 5 աստղանի հյուրանոցներից մեկում՝ Hotel de Russie-ում, որտեղ ընդամենը մեկ գիշերվա համար են վճարել Նիկոլ Փաշինյանի մատնանշած 787,000 դրամ։

Իսկ իրականությունն այն է, որ շուրջ մեկ ամիս Հայաստանի կառավարությունը հրաժարվում է տրամադրել, թե որքան գումար է ծախսվել պեբյուջեից Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Իտալիա այցի համար, որտեղ նա գտնվել է Ուկրաինայի նախագահի տիկնոջ հրավերով և մասնակցել է Ուկրաինայի պատերազմի հազար օրվան նվիրված միջոցառումներին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով