copy image url
Ավելին 1 տարի առաջ - 21:25 03-01-2025

Մալենան աչքի է ընկել հերթական ոճային կերպարով

Երգչուհի Մալենան ինստագրամյան հետեւորդների հետ կիսվել է իր հերթական կերպարով, որը կրկին արժանացել է հետեւորդների հավանությանը՝ ստանալով դրական մեկնաբանություններ։

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը ներկայացել է «տաքուկ» տեսքով։ Նա կրում է շագանակագույն մորթյա վերարկու՝ սեւ գծերով, եւ նմանատիպ գլխարկ։

Երգչուհին կեցվածք է ընդունել տոնածառի ֆոնին։ «Արթնացեք, 2025-ն է»,-հրապարակումը մակագրել է Մալենան։

Հետեւորդների մի մասն էլ հետաքրքրվել է՝ ե՞րբ է երգչուհին հանդես գալու նորությամբ։