Դերասան Գևորգ Գրիգորյանի և նրա նոր սիրելիի՝ Քրիստինայի հարաբերությունների մասին հանրությունը տեղեկացավ միայն վերջերս, սակայն զույգն արդեն հայտնվել է քննարկումների կենտրոնում։
Այս ֆոնին Քրիստինան ինստագրամյան իր էջում կազմակերպել է հարցուպատասխան, որի ընթացքում հետևորդներից մեկը հետաքրքրվել է.
«Ինձ հարսանիք կհրավիրե՞ս»։
Քրիստինան պատասխանել է.
«Իսկ դու ինչպե՞ս ես մտածում։ Իհա՛րկե այո»։
Այս պատասխանը բազմաթիվ հետևորդների մոտ տպավորություն է ստեղծել, որ զույգը չի բացառում ապագայում ամուսնությունը։ Սակայն Քրիստինան չի հայտնել, թե արդյոք արդեն նշանադրություն է եղել կամ հարսանիքի հստակ ծրագրեր կան։