copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:56 31-12-2024

Մեր երկրի տնտեսության համար 2024 թվականը հաջողված էր. Գևորգ Պապոյանի ուղերձը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Տարեմուտի նախաշեմին, ամփոփելով կատարված աշխատանքը, ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ մեր երկրի տնտեսության համար 2024 թվականը հաջողված էր: Տարվա ընթացքում գրանցված բարձր ցուցանիշներն ամրապնդեցին այն լավատեսությունը, որ իրապես կայուն նախադրյալներ են ստեղծվել տնտեսական հետագա շարունակական զարգացման համար:

Տնտեսական կայուն առաջընթացն ապահովելու նպատակով 2025 թվականին պետությունը կշարունակի օժանդակության ողջ գործիքակազմով աջակցել տնտեսավարողներին` իրենց գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու և արտադրական գործընթացներն ընդլայնելու ու խորացնելու համար:

Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք բացահայտել մեր իրական ներուժն ու հասնել նոր բարձունքների։

Թող 2025 թվականը Հայաստանի համար լինի խաղաղության, նոր մտահղացումների, տնտեսական աճի, կայունության, հաջողված ձեռնարկումների, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասվում է նախարարի ուղերձում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ