copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:53 20-12-2024

Երևանում ծեծկռտուքին միջամտած ոստիկանը ևս հարձակման է ենթարկվել. shamshyan.com

Դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Երևանի բնակիչ 47-ամյա Արսեն Թ․-ն, ով ոստիկանության ծառայող է և հայտնել, որ Նոր Արեշ 34 փողոցի, 7/2 տան մոտ սև գույնի «Պրիորայով» և արծաթագույն անհայտ մակնիշի ավտոմեքենայով անձինք կռվում էին միմյանց հետ, հարձակվել են իր վրա և փախել: Նույն օրը ժամը 18։20-ի սահմաններում կրկին ահազանգ է ստացվել, որ «գլխի և դեմքի շրջանի բազմաթիվ վերքեր, գանգուղեղային վնասվածք, աջ ուսահոդի շրջանի վնասվածք, մատերի քերծվածք» ախտորոշմամբ «Թիվ 2» բուժմիավորում բուժօգնության է ընդունվել Երևանի բնակիչ 28-ամյա Արսեն Մ․-ն, ով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, Նոր Արեշ 34 փողոցի, 7/3 հասցեի մոտ մի խումբ անձինք անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ ծեծի են ենթարկել Արսեն Մ․-ին, որին միջամտել է Արսեն Թ․-ն` ներկայանալով ոստիկանության ծառայող, սակայն վերջիններս, արհամարելով վերջինիս ծառայողական գործունեությունը, մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայի գործադրման սպառնալիքով հարձակվել են Արսեն Թ․-ի վրա և փորձել հարվածել, սակայն վերջինս մտել է իր բնակության հասցե, որից հետո նշված անձինք մտել են Ա. Թադևոսյանի բնակարան և հեռացել են։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձինք հանդիսանում են Երևանի բնակիչներ 51-ամյա Ահարոն Մ․-ն, 22-ամյա Մհեր Մ․-ն, 21-ամյա Դավիթ Մ․-ն, 40-ամյա Սամվել Վ․-ն և դեռևս չպարզված անձինք։

Նույն օրը Սամվել Վ․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Ս․-ին, Դավիթ, Մհեր և Ահարոն Մ․-երին հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու և դեպքի հանգամանքերը պարզելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի