Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 ամիս առաջ - 21:06 06-03-2026

UFC-ի գործադիր տնօրենը կոշտ է արձագանքել Ծառուկյանի սկանդալային ծեծկռտուքին

UFC-ի գործադիր տնօրեն Դանա Ուայթը մեկնաբանել է կազմակերպության թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքը RAF 6 ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում։

«Ես թքած ունեմ դրա վրա։ Կենտրոնացած եմ իմ գործերի վրա։ Դա ուրիշի խնդիրն է, ոչ թե իմը»,- ասել է Ուայթը մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Տեմպեում (ԱՄՆ) Ծառուկյանը 5։3 հաշվով հաղթել էր Ջորջիո Պուլասին։ Գոտեմարտի ավարտից հետո Արմանը հարվածել էր ամերիկացուն, ինչն էլ զանգվածային ծեծկռտուքի պատճառ էր դարձել։

Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265 մրցաշարի շրջանակում՝ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթելով Դեն Հուկերին։ Հայ մարտիկի ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։

Armsport

Ամենից շատ դիտված