copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:30 06-12-2024

Հովիկ Աղազարյանը միասեռակա՞ն է. Տարոն Չախոյանի «սենսացիոն բացահայտումը»

Ազգային ժողովի արդեն անկախ պատգամավոր, ոչ վաղ անցյալում երդվյալ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի շուրջ կրքերը չեն հանդարվում՝ այն բանից հետո երբ նա համարձակվեց մերժել Նիկոլ Փաշինյանի խնդրանքը և վայր չդնել պատգամավորական մանդատը։ Աղազարյանի երբեմնի թիմնակիցները նրան այսօր մեղադրում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսք կազմակերպելու մեջ՝ պնդելով, որ հենց դրա համար է վերջինս հեռացվել ՔՊ-ի շարքերից։

Այսօր Հովիկ Աղազարյանի «պորտը տեղը դնել» էր որոշել նաև Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալ Տարոն Չախոյանը, ում սովորաբար վերապահված է ընդդիմության «պորտը տեղը դնելու» գործառույթը։ Վերջինիս պատկանող MediaNews կայքն այսօր սկանդալային բացահայտում է էր կատարել՝ նշելով, որ Աղազարյանը միասեռական է ու կապի մեջ է եղել մի քանի տղամարդու հետ։ «Հովիկ Աղազարյանը միասեռական կապի մեջ է եղել մի քանի տղամարդու հետ։ Ըստ հրապարակումների Աղազարյանը վարել է ակտիվ սեռական կյանք՝ միաժամանակ սեռական կապի մեջ է եղել մի քանի տղամարդկանց ու կանանց հետ»,- գրել էր կայքը։

Շատ չանցած այս հրապարակումը MediaNews կայքից արդեն հեռացվել էր, սակայն իշխանամետ մի շարք տելեգրամյան ալիքներ այն արդեն տարածել էին, որոնցից մեկն էլ ներկայացնում ենք ստորև.




Ամենևին չցանկանալով մտնել նախկին ու ներկա ՔՊ-ականների նեղ անձնական հարաբերությունների առանձնահատկությունների մեջ՝ վստահորեն կարող ենք պնդել, որ դրանք հանրության սեփականությունը չէին դառնա, եթե Աղազարյանը կատարեր Նիկոլ Փաշինյանի խնդրանքը ու վայր դներ պատգամավորական մանդատը։

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ-երկու ամիս առաջ նա երդվյալ ՔՊ-ական էր ու իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Նիկոլ Փաշինյանին հանդիպելուց հետո է հասկացել է, որ Աստված գոյություն ունի։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը