copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:26 06-12-2024

Իշխանությունները հանրային բարոյականության ցածր սանդղակ են թելադրում. Ռուբեն Մելիքյան

«Սա ստրատեգիական դատավարություն է: Այսինքն՝ ո՞րն է կարմիր գիծը, մենք բարոյականութա՞ն, թե՞ իրավաբանության մասին ենք խոսում»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով «Իմնեմնիմի»-ի գործով դատական նիստին:

«Այստեղ մենք գտնվում ենք բարոյականությա՞ն, թե՞ իրավաբանության դատարանում: Իրականում բարոյական հարցերը բարոյական տիրույթում են լուծվում՝ միասնական մոտեցում ցուցաբերելով, հանրային բարոյականության բարձր սանդղակ ապահովելով»,- նշեց փաստաբանը և ընդգծեց, որ բարոյական համակարգը առաջին հերթին թելադրվում է իշխանությունների կողմից. «Եթե իշխանությունները հանրային բարոյականության ցածր սանդղակ են թելադրում, օրինակ, երբ որ երկրի ղեկավարը կարող է ասել «Արցախը Հյաաստան է և վերջ», հետո ասի՝ «չէ, Ադրբեջան է և վերջ», դա հանրային բարոյականության շատ ավելի մեծ խնդիր է»:

Փաստաբանը որպես օրինակ նշեց նաև այն հանգամանքը, որ «կուսակցական ժողովին քննարկում են իրավական ճանապարհով քննիչի մոտ հայտնված Հովիկ Աղազարյանի հեռախոսի հարցը: Այդ քննիչը հիմա ՀՀ քննի՞չ է, թե՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քննիչ է: Եթե մարդիկ ունակ են այդպիսի բան անելու, իսկ ի՞նչն է խանգարում իրենց, որ սա որպես քաղաքական հետապնդում ձևակերպեն»:

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը