Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:37 14-12-2022

Հանրային գործիչներն իրազեկման աշխատանքով Արցախի խնդիրը պիտի օրախնդիր դարձնեն միջազգային մեդիայում․ Ռուբեն Մելիքյան

Լրացավ երկրորդ օրը, որ ադրբեջանցիների կողմից փակ է Երևան-Ստեփանակերտ ճանապարհը։ Թշնամին դադարեցրել է նաև գազամատակարարումը, և ձմեռվա ցրտին բնակիչները զրկված է ջեռուցման հնարավորությունից։Ի՞նչ է հնարավոր անել, ի՞նչ կարող են անել հասարակական գործիչները, իրավապաշտպան կառույցները․ այս հարցերի մասին Oragir.News-ի հետ է զրուցում Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Նախ պետք է արձանագրենք, որ իրականություն են դառնում այն ամենավատատեսական կանխատեսումները, որ արվում էին շատ հանրային գործիչների կողմից՝ որ եթե շարունակեն իշխանության մնալ այս քաղաքական ուժի ներկայացուցիչները, ապա մենք ունենալու ենք աստիճանաբար ավելի ծանրացող իրավիճակ․ սա ահա դրա դրսևորումն է։ Բայց ավելի կարևոր է, որ մենք փորձենք մտածել, թե այս պահին ինչ կարող ենք անել։

Չմոռանալով իշխանափոխությանը նպաստելու հետ կապված ցանկացած իրատեսական նախաձեռնությանը աջակցելու անհրաժեշտության մասին՝ կարծում եմ՝ Հայաստանի, Արցախի, հայության ճակատագրով մտահոգ բոլոր հանրային գործիչները կարող են և պետք է իրենց ողջ ռեսուրսը ներդնեն իրազեկման աշխատանք անելու համար՝ իրենց միջազգային գործընկերների, միջազգային հանրության հետ աշխատանք տանեն այնպես, որ այս խնդիրը դառնա օրախնդիր միջազգային մեդիայում»,- նշեց Մելիքյանը։

Նա հիշեցրեց Արտակ Բեգլարյանի կոչը, որով առաջարկվում էր գործողությունների ծրագիր թե Հայաստանի և թե Սփյուռքի գործիչների համար, և դրա մեխը համարեց տարբեր երկրներում հանրային գործիչների, հանրային կարծիքի վրա ազդեցությունը, որպեսզի Ադրբեջանի վրա ճնշումը մեծանա։

«Ամբողջ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում ձևավորվել է կարծիք, որ Հայաստանի հանրությունը, ներեցեք արտահայտությանս համար, թքած ունի Արցախի հետ կապված հարցերի վրա։ Սա հատուկ մտածված քաղաքականություն է՝ Հայաստանի շահերին դեմ գործող, որի նպատակը հեշտացնելն էր Ադրբեջանի կողմից նմանատիպ գործողությունների կատարումը։ Մենք դեռ խնդիր ունենք ապացուցել մեր հայրենակիցներին, որ դա իրականությանը չի համապատասխանում, և հայ հասարակությունը շարունակում է լինել իր իրավունքների պահանջատերը, իր արցախյան եղբայրների և քույրերի իրավունքների համար մտահոգ և պատրաստ է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Եվ շարունակում է Արցախը համարել հայկական»,- ասաց Մելիքյանը։

Հարցին, թե ինչպես կարող է դա անել երևանաբնակ քաղաքացին՝ նա պատասխանեց․ «Իր ձայնը բարձրացնելով, սուսուփուս չնստելով, բոյկոտելով տոնական այս խայտառակ-անտեղի միջոցառումները։ Պետք է ցույց տալ, որ այս արհեստական ստեղծված տոնական մթնոլորտն ընդամենը քող է, և մենք չենք կարող տոնել ինչ-որ բան, եթե մեր եղբայրներն ու քույրերն այնտեղ բլոկադայի մեջ են գտնվում»։

Նշվածը խորքային լուծում է, որ թերևս ժամանակատար է, հնարավո՞ր է տեսնել նաև որևէ կարճաժամկետ լուծում․ այս հարցին ի պատասխան՝ Մելիքյանն ասաց․ «Կարճաժամկետ լուծումները կարող էին իրականություն լինել, եթե իրավիճակն այլ լիներ։ Հիմա մենք, ցավոք սրտի, գործում ենք բավականին ծանր իրավիճակում»։ Ճշտող հարցին՝ ակնարկը ռազմական ուժով միջանցքը մաքրելո՞ւ մասին է խոսոմ՝ նա պատասխանեց․ «Այս իշխանության գործունեության արդյունքում մենք ռազմական ուժի տարբերակն ուղղակի չունենք։ Մենք նրանց հետևողական գործողությունների արդյունքում մեր ռազմական ներուժը թույլ չի տալիս անգամ մտածել այդ ճանապարհի մասին»։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:47 Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

Ձեզ գուցե հետաքրքրի