Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:12 03-12-2024

2025թ. բյուջեի եկամուտներն ու ծախսերը վերանայվելուց հետո նվազեցվել են

ԱԺ-ն քննարկում է 2025թ. պետական բյուջեի նախագծի փոփոխված տարբերակը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ վերանայվել են բյուջեի նախագծի եկամուտները, ծախսերն ու դեֆիցիտը։ Մասնավորապես, 2025թ. բյուջեի վերանայված նախագծով՝ ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրլն 891 մլրդ դրամ, իսկ տնտեսական աճը՝ 5.1 տոկոս։ Ըստ նրա, այդ ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ, փոփոխվել են ՀՆԱ դեպքում 158 մլրդ դրամով, իսկ տնտեսական աճի առումով՝ 0.5 տոկոսային կետով։

Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 837 միլիարդ դրամ, որը, նախնական տարբերակի համեմատ, պակաս է 35.5 միլիարդ դրամով։ «Նշված նվազեցումը հիմնականում պայմանավորված է ՀՆԱ վերագնահատման արդյունքում հարկային եկամուտների նվազեցման արդյունքում»,- ասել է նա։ Ըստ Հովհաննիսյանի հարկային եկամուտները նվազել են 39.6 միլիարդ դրամով։

Պետական բյուջեի ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 441 միլիարդ դրամ. կզբնական տարբերակի համեմատ, ծախսերը նվազել են 40.8 միլիարդ դրամով։ Ըստ նախարարի ընթացիկ ծախսերը կկազմեն 2 տրիլիոն 706 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 734 միլիարդ դրամ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել