Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 09:50 25-11-2024

Երևանում՝ Նիկոլ Աղբալյանի անվան N19 դպրոցի առջև, ջրի խողովակը վթարվել է

Երևանում՝ Տերյան փողոցում՝ Նիկոլ Աղբալյանի անվան N19 դպրոցի առջև, վթարային իրավիճակ է ստեղծվել․ ջրի խողովակ է վթարվել։

Քաղաքացիները հայտնում են, որ «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիները առայժմ չեն այցելել վթարի վայր:

Հոսող ջուրը արդեն նկատվում է Թումանյան-Տերյան խաչմերուկի հատվածում։