Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 շաբաթ առաջ - 20:40 20-05-2026

4 օր է՝ Շենգավիթում խմելու ջրի խողովակը վնասվել է, ու ջուրը լցվում է բնակիչների տներ ու բակեր

Արդեն 4 օր է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Շենգավիթ 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչները չեն կարողանում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից և «Վեոլիա ջուր»-ից ստանալ հստակ պատասխան, թե ինչն է պատճառը, որ խմելու ջուրը 4 օր է ջրի խողովակի վնասման պատճառով դուրս է թափվում, և ո՛չ թաղապետարանից, ո՛չ «Վեոլիա ջուր»-ից չեն փորձում դրա դեմն առնել։

Այսօր՝ մայիսի 20-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները վրդովված իրենց խոսքն էին ուղղում Շենգավիթի թաղապետարանին ու «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ ասելով․ «Էս ո՞ր դարն է, որ տոննաներով խմելու ջուրը գնա-կորի, ու տեխնիկայի զարգացման դարում չկարողանան դրա դեմն առնել։

Ասում են՝ ուղղություն ենք վերցրել դեպի Եվրոպա։ Եթե այս տեսակ փնթի ու անպատասխանատու պաշտոնյաներ լինեին Եվրոպայում, նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացնեին, կպարտավորեցնեին վթարը կարճ ժամկետում վերացնել, իսկ հետո կպահանջեին, որպեսզի զբաղեցրած պաշտոնից ազատվեն։



Իսկ մեզ մոտ 4 օր է այս վիճակն է․ ջուրը լցվում է մարդկանց տներ ու բակեր, իսկ «Վեոլիա ջուր»-ից պատասխանում են, թե մենք մեր անելիքն արել ենք։

Ստացվում է՝ «ունքը սարքելու փոխարեն աչքն են հանել»։ Հիմա չգիտենք՝ ո՞ր կառույցին դիմենք։ Բոլորը զբաղված են քարոզարշավով, հեչ էլ վեջները չէ, թե ջուրը գնում-կորչում է։ Երևի դիմենք Տիգրան Ավինյանին, մի հատ գա էստեղ քարոզարշավ անի, բայց իր հետ կարթ բերի, որ էս էքա ջրի մեջ ձուկ բռնի, ու գուցե ձուկն էլ ոսկե ձկնիկ լինի, խնդրենք ձկնիկից՝ էս հարցը լուծի»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել