Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:44 13-11-2024

Ղրղզստանում հայտարարել են իշխանությունը զավթելու փորձի խափանման մասին

Ղրղզստանի Գերագույն դատարանը հայտարարել է պետական իշխանությունը զավթելու գործողություններ պատրաստող անձանց մինչև հունվարի 10-ը ձերբակալելու որոշման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանցավոր խմբի վնասազերծման մասին երկրի ՆԳ նախարարությունը հայտնել է նոյեմբերի 12-ին:

Նշվում է, որ վեց հոգուց բաղկացած խումբը՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ադիլ ուլու Կուբանի ուղղորդմամբ նպատակադրվել էր հրահրել զանգվածային անկարգություններ, ապակայունացնել իրավիճակը և իրականացնել իշխանության բռնի զավթում: Ըստ քննիչների՝ կասկածյալներն այդ նպատակով մտադիր էին նոյեմբերի 17-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, ազգային սպորտային խաղեր անցկացնելու պատրվակով հնչեցնել բռնի գործողություններ իրականացնելու և հակասահմանադրական պահանջներ ներկայացնելու կոչեր:

Ձերբակալվածների թվում է օտարերկրյա քաղաքացի, որը մարտական գործողությունների է մասնակցել արտերկրում: Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար նա պետք է կազմակերպեր ֆիզիկապես պատրաստված անձանց ընտրությունը, հավաքագրումը և հրահանգավորումը։ Խմբի մեկ այլ օտարերկրացի անդամը նույնպես ունի արտասահմանում մարտական գործողությունների մասնակցելու փորձ. նա անօդաչու թռչող սարքերի հետ աշխատելու մասնագետ է, որը տիրապետում է նաև պայթուցիկ սարքեր պատրաստելու և կիրառելու հմտություններին:

Ձերբակալվածներին առաջադրվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանությունը բռնությամբ զավթելու փորձի, Ղրղզստանի քաղաքացու՝ օտար պետության տարածքում զինված հակամարտություններին կամ ռազմական գործողություններին մասնակցելու մեղադրանք: Հարուցվել է քրեական գործ՝ բռնությամբ, ջարդերով, հրկիզմամբ, գույքի ոչնչացմամբ, հրազենի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի կիրառմամբ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու և իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցուցաբերելու հոդվածով։

Ղրղզստանի օրենսդրության համաձայն՝ ձերբակալության ժամկետի լրանալուց հետո քննչական մարմինները կարող են հանդես գալ կասկածյալների կալանքը երկարացնելու միջնորդությամբ:

Ամենից շատ դիտված

22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
23:24 Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե դրա անհրաժեշտությունը չլինի. Վենս
22:59 Ռուսաստանը պատրաստում է լայնածավալ հարձակում Ուկրաինայի վրա. Զելենսկի
23:49 Փաշինյանը խորացրել է երկրում արդարադատության ճգնաժամը. Հակոբ Բադալյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:44 Ի՞նչ են ուզում թաքցնել ձեզանից. ողջ ճշմարտությունը հեռախոսների նույնականացման համարների մասին
22:37 Կգերազանցի՞ արդյոք Մեսսիի ռեկորդը. Մբապեն անկեղծ պատասխան է տվել
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին