copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:38 02-06-2022

Բելառուսի ՊԱԿ-ը դատարան է ուղարկել երկրում իշխանությունը զավթելու դավադրության գործը

Բելառուսի Պետական ​​անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) քննչական վարչությունն ավարտել է իշխանությունը զավթելու դավադրության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում է BelTA-ն՝ հղում անելով գերատեսչությանը։

ՊԱԿ-ի տվյալներով, այս գործով որպես մեղադրյալ ներգրավվել է հինգ մարդ։ Նրանց թվում են իրավաբան Յուրի Զենկովիչը, Բելառուսի «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Գրիգորի Կոստուսևը, բելառուս քաղաքագետ Ալեքսանդր Ֆեդուտան, Զենկովիչի ընկերության նախկին աշխատակից Օլգա Գոլուբովիչը և բեռնատարի վարորդ Դենիս Կրավչուկը Նարոչից։

Գործը, ամբաստանյալներին և նրանց փաստաբաններին ներկայացվելուց հետո, փոխանցվել է Բելառուսի գլխավոր դատախազություն՝ դատարան ուղարկելու համար, պարզաբանել է կոմիտեն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից