Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 20:21 02-07-2026

Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին

Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը մեկնել է Ադրբեջան։ Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու քննարկել երկկողմ դաշնակցային հարաբերությունները։

Գյուրլեքը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև անկեղծ հարաբերությունների շնորհիվ ընդհանուր պատմության, մշակույթի և եղբայրության վրա հիմնված հարաբերությունները զարգացել են։

Կողմերը նաև քննարկել են «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցեր։ Այդ համատեքստում Գյուրլեքն անդրադարձել է տարածաշրջանում ռազմավարական նախագծերի իրականացման գործում Ադրբեջանի դերին ու ընդգծել, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին։

Ermenihaber

Ամենից շատ դիտված