copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 20:51 02-07-2026

Pegasus-ը վերականգնվող վառելիքի ոլորտում կհամագործակցի Ադրբեջանի հետ

Թուրքիայի խոշորագույն արդյունաբերական հոլդինգներից մեկը հանդիսացող «SOCAR Türkiye» էներգետիկ ընկերությունը և «Pegasus» ավիաընկերությունը ավիացիոն վառլիքի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։

Համաձայնագրի շրջանակներում կողմերը համատեղ աշխատանքներ են իրականացնելու Թուրքիայում վերականգնվող ավիացիոն վառելիքի (SAF) էկոհամակարգի զարգացման, կարիքների գնահատման և համապատասխան տեխնոլոգիական ու արտադրական շղթաների ստեղծման ուղղությամբ։

«SOCAR Türkiye»-ի գլխավոր գործադիր տնօրեն (CEO) Էլչին Իբադովը, կարևորելով էներգետիկ անցումը, նշել է, որ կայուն ավիացիոն վառելիքը վճռորոշ դեր ունի ավիացիոն ոլորտում ածխածնային հետքի նվազեցման գործում։ Ըստ նրա՝ այս քայլը մեծապես կնպաստի Թուրքիայում առկա պոտենցիալի իրացմանը։

«Pegasus» ավիաընկերության գործադիր տնօրեն Գյուլիզ Օզթյուրքն էլ իր հերթին ընդգծել է, որ ընկերությունը 2022-ից ի վեր ակտիվորեն կիրառում է «SAF»-ը։ Նա հավելել է, որ ադրբեջանական կապիտալով գործող էներգետիկ ընկերության հետ համագործակցությունը ռազմավարական քայլ է Թուրքիայում էկոլոգիապես մաքուր ավիացիայի ապագայի ձևավորման հարցում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի