Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 17:38 09-11-2024

Վրաստանի ընդդիմությունը պահանջում է նոր ընտրությունների անցկացում

Վրացական ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի հերթական ցույցն է անցկացնում Թբիլիսիում։

Ցուցարարները երթով անցնում են Թբիլիսիի փողոցներով՝ «Ո՛չ ռուսական ընտրություններին» վանկարկումներով: Վրաստանի ընդդիմությունը պահանջում է նոր ընտրությունների անցկացում։

Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 26-ին անցկացված ընտրությունների արդյունքներով՝ հաղթել է գործող «Վրացական երազանք» կուսակցությունը: Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ չեն վերցնելու մանդատները և շարունակելու են պայքարը։

Նշենք նաև, որ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտատարարել է, թե Ռուսաստանի ծավալուն միջամտությունն ընտրական գործընթացներին կասկածի տակ է դնում խորհրդարանական ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը։ Շտապ անհրաժեշտ է անկախ միջազգային հետաքննություն կատարել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով