copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 20:45 28-07-2026

Չինաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով կա ավելի քան 40 զոհ

Չինաստանի հարավարևմտյան Չունցինի քաղաքում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվն աճել է 30-ով՝ հասնելով 41-ի։

Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Նախկինում հաղորդվել էր 11 զոհի և 50 անհետ կորածի մասին։

Իշխանությունները շարունակում են 24-ժամյա որոնողական-փրկարարական գործողությունները Պենշույ շրջանում, որտեղ հուլիսի 17-ին տեղի է ունեցել լեռան փլուզում։ Հաղորդվում է, որ ԴՆԹ-ի մի քանի այլ նմուշներ լիովին չեն ստուգվել։

Ամենից շատ դիտված