Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:19 23-10-2024

Մաշտոցի պողոտայում ինքնագլորը վրաերթի է ենթարկվել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Մաշտոցի պողոտայում ինքնագլորը վրաերթի է ենթարկվել։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց, որ ինքնագլորին վրաերթի է ենթարկել «Nissan tida» մակնիշի ավտոմեքենան։ Նշենք, որ վրաերթի ենթարկվածի մասին տեղեկություններ չկան։

Հավելենք նաև, որ Մաշտոցի պողոտայի լուսացույցները այսօր վաղ առավոտից չեն աշխատում, ինչն էլ քաոսային իրավիճակ է ստեղծել վարորդների և հետիոտների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված