Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:45 22-10-2024

Դաշնակցությունն ու Դոգը հավասար վարկանիշ ունեն․ Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան

Դաշնակցությունը, որ ազգային կուսակցություն է, ու Դոգը հավասար վարկանիշ ունեն. այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ փորձելով արդարացնել իրենց` Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը և կրկին բարդել նախկինների վրա։

ԱԺ նախագահը, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, հիշեցրել է, որ ՀՅԴ-ականները ժամանակին կողմ են քվեարկել Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքին, որով ԼՂ-ն ճանաչվում է Ադրբեջանի մաս․

«Քվեարկել են կողմ, և այդ կտորը մեր ներպետական օրենքով ֆիքսել են որպես Ադրբեջան։ Հիմա եկել եք այստեղ՝ ի՞նչ եք անում»,- ասել է նա։

Գառնիկ Դանիելյանի ռեպլիկին, թե նման բան չի եղել, Սիմոնյանը տրամադրել է 2014թ. քվեարկության արդյունքները․ «Ես գիտեմ, որ ՀՅԴ-ի հետ կապված մեծ ու հայտնի ասացվածք կա՝ դեմ ըլլալով կողմ ենք, կողմ ըլլալով՝ դեմ»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել