Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:28 11-10-2024

Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են

Ադրբեջանի Բինագադիի շրջանային դատարանն Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև նախկին պաշտոնյաներ Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշում է կայացրել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Փոխանցում է Tert.am-ը։

Վերջերս Բաքուն նոր մեղադրանք էր առաջադրել նրանց նկատմամբ, իբր, պատմամշակութային հուշարձանների ոչնչացման համար։

Ամենից շատ դիտված