Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելյան կատարել է ԱԱ-2026-ի մեկնարկից առաջ տված իր անսովոր խոստումը։
Մադրիդի «Ռեալի» նորընծա ֆուտբոլիստը դեռ մրցաշարից առաջ խոստացել էր, որ Մունդիալում չեմպիոն հռչակվելու դեպքում դաջվածք կանի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի պատկերով։
Խոստումն արդեն իրականություն է. Կուկուրելյան սոցցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին ցուցադրելով նոր դաջվածքը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի դրամատիկ եզրափակիչում «Ֆուրիա Ռոխան» լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով ծանրագույն հաղթանակ կորզեց Արգենտինայի հավաքականից՝ պատմության մեջ երկրորդ անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։