Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 00:15 16-09-2024

Ռուսան, ում անվանում էին Յայա․ Միքայել Բադալյան

Պատմաբան Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՌՈՒՍԱՆ, ՈՒՄ ԱՆՎԱՆՈՒՄ ԷԻՆ ՅԱՅԱ

Մեզ են հայտնի Արարատի թագավորության միապետների հետևյալ անունները՝ Արամու, Սարդուրի, Իշպուինի, Մենուա, Ինուշպուա?, Արգիշթի, Ռուսա, Մելարտուա?, Էրիմենա?: Վկայված է նաև այսպես կոչված Սարդուրի Առաջինի հայրանունը - Լուտիպրի։ Սակայն, ուրարտական և ասորեստանյան սեպագիր արձանագրությունները վկայում են այն մասին, որ ՈՒրարտուի արքաներից առնվազն Ռուսա Սարդուրորդին և Ռուսա Արգիշթորդին անվանվել են նաև այլ կերպ: Այսպես, Ռուսա Սարդուրորդին իրեն կոչում է ՈՒեդիպրի (Վեդիպրի): Այդ մասին կանդրադառնանք առանձին հաղորդմամբ:

Հետաքրքիր է, որ ասորեստանյան արքաներից Էսարհադդոնն արևի աստված Շամաշին ուղղված ուղերձ-հարցմումներից մեկին հարցնում է, թե արդյոք Ռուսան, ում նրանք կոչում են Յայա, կհարձակվի Շուպրիայի վրա: Այսինքն, Ռուսա Արգիշթորդուն անվանել էին Յայա: Այստեղ ակնհայտորեն խոսքը գնում է Էսարհադդոնի ժամանակակից Ռուսա Արգիշթորդու մասին, ով հանդիսացել է Արարատի թագավորության վերջին հզոր գահակալներից մեկը: Այս հաղորդումը վկայում է, որ Արարատի երկրի արքաները կարող էին ունենալ մականուն և կամ բոլորովին այլ անուն, սակայն, գլխավորապես, իրենց արքայական իշխանության օրինականությունը մատնանշելու համար՝ հանդես գալ այլ անվամբ:

Կից՝ Ռուսա Արգիշթորդու՝ Բաստամից հայտնաբերված կնքադրոշմի վերականգնված նկարն է»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան