copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:10 19-07-2024

Տարածաշրջանում կարող են լինել վերադասավորումներ․ ինչ ենթադրել Փաշինյան-Ալիև չստացված հանդիպումից․ Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Փաշինյանն ու Ալիևը համառորեն իրար վրա են գցում միմյանց հետ հանդիպել չցանկանալու պատճառը: Անկախ նրանից, թե ո՞վ է իրականում հրաժարվել Լոնդոնում առաջարկված երկկողմ հանդիպումից, կարելի է ենթադրել, որ.

1. Կամ Ադրբեջանը, կամ Հայաստանը, կամ էլ երկուստեք պատրվակներ են փնտրում այսպես կոչված խաղաղության պայմանագրի գործընթացը դանդաղեցնելու, ձգձգելու կամ առաջիկայում դրանում նոր պահանջներ ներառելու համար: Այս պարագայում ավելի հավանական է, որ հանդիպումից հրաժարված լինի ադրբեջանական կողմը:

2. Արտաքին ազդեցության որոշ կենտրոններ (կամ դրանցից առնվազն մեկը) դեռևս ամբողջությամբ բավարարված չեն համարում իրենց շահերը և խնդրել են իրենց ազդեցության տակ գտնվող կողմերից մեկին՝ չգնալ երկկողմ հանդիպման (անցանկալի պայմանավորվածություններից խուսափելու համար): Այս պարագայում ավելի հավանական է, որ հանդիպումից հրաժարված լինի հայկական կողմը:

3. Մոտ ապագայում տարածաշրջանում կարող են սպասվել արտաքին շահերի վերադասավորումներ ու գործընթացների վրա ազդեցության փոփոխություններ, որոնք հղի են նոր մարտահրավերներով և/կամ նոր հնարավորություններով: Այս պարագայում հավանական է, որ երկու կողմերն էլ, խորհրդակցելով իրենց տերերի հետ, ինչ-ինչ ակնկալիքներով և ժամանակ շահելու նպատակով հրաժարված լինեն հանդիպումից՝ մեղքը գցելով մյուս կողմի վրա:

4. Եկել է իր “եփած շիլան համտեսելու” ժամանակը և Փաշինյանը խուսափում ու վախենում է գործընթացը տանել ավարտական փուլ: Սա քիչ հավանական է, բայց ենթադրելու տեղ ունի, որովհետև այնքան փորձանք, կորուստ ու ձախողում, որ այս կառավարությունը բերել է մեր երկրի ու ժողովրդի համար՝ թույլ չի տալիս մտածել, որ Փաշինյանը հանկարծ սկսել է մտածել Հայաստանի շահերի մասին»։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին