copy image url
Ներքին 45 րոպե առաջ - 23:01 15-08-2026

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, ենթասպա Կարեն Գրիգորյանը 25-ամյա ծառայությունն ավարտում է Փրկարար ծառայությունում ձևավորված գեղեցիկ ավանդույթով, գործընկերների ծափահարությունների ուղեկցությամբ։

Հրշեջ-փրկարարն ավարտում է քառորդդարյա ծառայությունը, բայց այն հետքը, որ թողել է բարեխիղճ ծառայության ընթացքում, մնալու է նրա փրկած մարդկանց և գործընկերների հիշողության մեջ։