copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 19:07 04-08-2025

Ինչ սպասել Փաշինյան-Ալիև վաշինգտոնյան հանդիպումից․ քաղաքագետի կարծիքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ ՀՀ կառավարությունից տեղեկությունը ո՛չ հաստատել են, ո՛չ հերքել։

Oragir.News-ը քաղաքագետ Արա Պողոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկա բանակցություններից և արդյոք հնարավոր է, որ այս հանդիպման ընթացքում այսպես կոչված «Զանգեզուրի միջանք»-ի հարցը լուծվի՝ ի նպաստ Ադրբեջանի։

Քաղաքագետի գնահատմամբ՝այս հանդիպումից գերագնահատված կամ ռազմավարական արդյունքներ սպասելն իրատեսական չէ, հատկապես՝ հաշվի առնելով գործընթացի փակ և ոչ թափանցիկ բնույթը։

««Միջանցքի» հարցն ամենահեշտերից չէ, որը կարելի է լուծել մեկ հանդիպման շրջանակում, հատկապես երբ դրա նախապատրաստական աշխատանքների մասին գրեթե տեղեկություն չկա։ Մեր ամբողջ տեղեկատվությունն այսօր կառուցվում է Միացյալ Նահանգներում բնակվող ադրբեջանցի լրագրողի հայտարարության վրա։ Դա արդեն իրենք՝ իշխանություններն են զավեշտալի դարձնում գործընթացը»,- ասաց նա։

Արա Պողոսյանի խոսքով՝ հնարավոր է որոշակի նախաստորագրման ձևաչափով փաստաթղթային շարժ լինի, բայց «խաղաղության պայմանագրի» ստորագրումը կամ «միջանցքի» վերաբերյալ վերջնական պայմանավորվածության ձեռքբերումն իրատեսական չէ․ «Շատ հնարավոր է, որ Թրամփի ընտրարշավային թիմը փորձի կողմերին մղել որևէ հայտարարության կամ փաստաթղթի նախաստորագրման։ Բայց սա դեռ չի նշանակում վերջնական խաղաղություն կամ լուծված տարածքային հարցեր, առավել ևս՝ այսպես կոչված՝ «միջանցքի» հարցում»։

Հնարավոր փոխզիջումների հարցում քաղաքագետի կարծիքն առավել հոռետեսական է։ «Այս պահին բավարար պայմաններ չկան ենթադրելու, որ Ադրբեջանը որևէ հարցում գնալու է փոխզիջման։ Նրանց մոտեցումը շարունակվում է՝ որպես միակողմանի պահանջատիրություն։ Հնարավոր փոխզիջում կարելի է համարել միայն այն, որ Ադրբեջանը համաձայնվի պայմանագրի նախաստորագրմանը, բայց ոչ կոնկրետ զիջումների»,- եզրափակեց նա։


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին