copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:52 17-06-2024

Էլիտար շենքից վայր ընկած ՌԴ քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանում՝ էլիտար շենքի բակում կայանված Ford Focus-ի վրա, հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի։

Oragir.News-ը զրուցեց շենքի բնակիչների հետ, որոնք մեզ հետ զրույցում հայտնեցին, որ քաղաքացին հիվանդանոցում մահացել է․

«Ապրում էր շենքի 13-րդ հարկում, 23 տարեկան էր, անունը Օլեգ։ Այսօր տեղեկացանք, որ հիվանդանոցում մահացել է։ Դե ծայրահեղ ծանր տեղափոխել էին հիվանադանոց»,- հայտնեցին շենքի բնակիչները։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց 27 շենքի բակում կայանված Ford Focus մակնիշի ավտոմեքենայի վրա վիրավոր քաղաքացի կա։

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
10:58 Մեքենաների կուտակում, վիճաբանություն․ Արմավիր-Երևան ճանապարհը փակ է, իրավիճակը՝ լարված