Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 53 րոպե առաջ - 10:58 17-08-2026

Մեքենաների կուտակում, վիճաբանություն․ Արմավիր-Երևան ճանապարհը փակ է, իրավիճակը՝ լարված

Արմավիր-Երևան ճանապարհին լարված իրավիճակ է․ վարորդներն ու գյուղացիները վիճաբանում են

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արմավիրի մարզում գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Արմավիր-Երևան ավտոճանապարհը։

Oragir.News-ին փոխանցած տեսանյութից երևում է, որ այս պահին ճանապարհի երթևեկությունը խաթարված է։ Տեղում մեքենաների մեծ կուտակում է առաջացել։ Ակցիայի մասնակիցները թույլ չեն տալիս վարորդներին շարունակել երթևեկությունը։

Ստեղծված իրավիճակում լարվածություն է առաջացել․ վիճաբանություն է սկսվել ճանապարհը փակած գյուղացիների և վարորդների միջև։ Վերջիններս պահանջում են բացել ճանապարհը՝ նշելով, որ շտապ գործեր ունեն և չեն կարող երկար ժամանակ սպասել։

Տեղում իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։