copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:55 14-06-2024

Բռնության ենթարկված բոլոր ձերբակալվածները Երևանից հնարավորինս հեռու ՁՊՎ-ներ են տարվել

Մի բան ակնհայտ է՝ բոլոր այն ձերբակալվածները, որոնք ծանր ֆիզիկական բռնության են ենթարկվել, Երևանից հնարավորինս հեռու ՁՊՎ-ներ են տարվել․ այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ երեկվանից իրենց պատգամավորները փորձում էիր տարբեր ոստիկանություններում պարզել բերման ենթարկված 30 քաղաքացիների ճակատագիրը։ Բոլոր տեղերում նույն պատկերն է եղել, բոլոր բերման ենթարկված, ձերբակալվածները ենթարկվել են անօրինական բռնության ու ծեծի։

Նա պատմեց, որ բերման ենթարկվածներից Կարմեն Ավետիսյանին ոստիկանությունը շտապօգնությամբ տեղափոխել է 1-ին հիվանդանոց, սակայն քանի որ Կարմենը նաև հիվանդանոց այցելած Բագրատ Սրբազանին էր տեսել ու պատմել ոստիկանական բռնությունների մասին, ոստիկանները որոշել էին նրան չթողնել հիվանդանոցում, այլ տեղափոխել՝ քննչական, որտեղից էլ տեղափոխել էին Նաիրի ՁՊՎ։


«Իհարկե, ՁՊՎ-ի ծառայողները փորձել էին թեթևացնել նրա վիճակը, բայց Կարմենը արյուն էր թքում, իմ պահանջով շտապօգնությամբ տեղափոխել են Արմենիա ԲԿ՝ հետազոտության։ Մի բան ակնհայտ է՝ բոլոր այն ձերբակալվածները, որոնք ծանր ֆիզիկական բռնության են ենթարկվել, երևացող հարվածներ են ստացել, գլուխները կամ դեմքերն են վնասվել, փորձել են Երևանից հնարավորինս հեռու՝ Աշտարակ, Եղվարդի ՁՊՎ-ներ տեղափոխել՝ աչքից հեռու տարբերակով։ Բոլորին էլ հանդիպել ենք, այցելել ենք, և Աշտարակի ՁՊՎ-ից երկու մեր հայրենակցի էլ մեր պահանջով տեղափոխեցին հիվանդանոց շտապօգնության մեքենայով»,- ասաց նա։

Ըստ Մանուկյանի՝ բոլորի մոտ դեպքերը նույն կերպ են եղել, կարմիր և սև բերետավորները՝ որպես գիշատիչ գազան, ճանկել են նրանց, քաշել վահանների հետևը և մոտ 30 մետր փայտերով, քացով, ձեռքով հարվածելով հասցրել են մինչև ոստիկանական մեքենաներ։ «Բոլոր այդ բերետավորները, նրանց ղեկավարներն ու անմիջական ղեկավարները, որոնք այսօր Նիկոլին են ծառայում, թող իմանան, որ որևէ այլ իշխանություն սրանց ծառայության չեն պահելու, ինչպես իրենք 30 մետր ծեծելով մեր հարյուրավոր քաղաքացիների քարշ են տվել ոստիկանական մեքենաներ, մի օր հասարակական անարգանքի 30 մետրն է լինելու, որտեղ քաղաքացիներն իրենց վերաբերմունքը կարտահայտեն, ծեծի մասին չի խոսքը, այլ անարգանքի»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում