Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:30 27-05-2024

Ալավերդիում հեղեղ և փլուզում չէին լինի, եթե ճանապարհը ճիշտ կառուցված լիներ

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները առիթը բաց չեն թողնում գլուխ գովելու, թե ինչ մասշտաբների ասֆալտապատում են իրականացնում ՀՀ ամբողջ տարածքում, բայց երբ գալիս է այդ անորակ աշխատանքի հետևանքերի համար պատասխանատվություն կրելու ժամանակը, մոռանում են, որ հենց իրենք են այդ անորակ շինարարության թիվ 1 պատասխանատուն։

Նախօրեին Ալավերդում տեղի ունեցավ աղետ, որի հետևանքով փլուզվել են ճանապարհներ, կամուրջներ։ Գետը քշել և տարել է տներ ու անասուններ։ Կան մարդկային զոհեր։ Բազմաթիվ քաղաքացիներ մեղադրում են հենց գործող իշխանությանը։

Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը մի քանի տարի կառուցելուց հետո Դեբեդ գետի վարարումից ավերվեց։

Ալավերդի համայնքի բազմաթիվ քաղաքացիներ Oragir.News-ի հետ զրույցում հայտնում են, որ նման մտավախություն բազմիցս ունեցել են՝ տեսնելով, թե ինչ անորակ հումքով են կառուցում մայրուղին։

«Կառավարությունը 3-4 տարի առաջ սկսկեց կառուցել Մ6 ճանապարհը, վերջին տարիներին ավելի ինտենսիվ էին ընթանում այդ աշխատանքները։ Բայց բազմաթիվ անգամ տեսել ենք, թե ինչպես են ապօրինի ձևով հող և քար լցնում գետը, այնուհետև վրան ճանապարհ կառուցում։ Գործից չհասկացող մարդու համար էլ ակնհայտ էր, որ գետը վարարելուն պես այդ լցրած հողը քշելու է տանի, ճանապարհը փլուզվելու է։

Բացի այդ, Ալավերդու ճանապարհը նախկինի համեմատ բավականին ցածր է կառուցվել, գետին հավասար։ Այսինքն, բացի նրանից, որ գետը նեղացրել են ու դրա հաշվին ճանապարհ կառուցել, նաև ճանապարհն են ցածրացրել, ինչի հետևանքները երեկ տեսանք բոլորս։ Նույն ձևով կառուցվել է Ալավերդու Գետափ թաղամասի ճանապարհը, ինչպես նաև՝ Թուֆենկյանի հատվածը, որտեղ վարաչած գետը փլուզել ու տարել է մոտ ճանապարհի 50 մետրն ամբողջությամբ»,- ասացին բնակիչները։

Նրանց խոսքով՝ նույն պատկերը նաև Ախթալայում է։

«Այստեղ ևս նորմալ ճանապարահ չկա, քանի որ վերանորոգելուց հետո ճանապարհը իջեցել և հասցրել էին ափամերձ գոտուն։ Գիշերը գետը քանդել է նախօրեին արդեն իսկ ավերված Թումանյանի ճանապարհը։ Թումանյանը բնակավայրի մի թաղամասը մնացել է բլոկադայի մեջ»։

Ալավերդի համայնքի բնակիչների խոսքով՝ խնդիրներից մեկն էլ այն է, որ համայնքապետարանը շինթույլտվություններ է տալիս տարբեր տնտեսվարողների, վերջիններս իրենց միջոցներով գետի ափին շինարարություններ են իրականացնում․

«Փորում են, ճանապարհը լայնացնում և այլն, ինչի հետևանքով նման աղետներ են լինում։ Օրինակ՝ գետի հակառակ ափին՝ անմիջապես երկաթգծի տակ, շինթույլտվություններ են տվել։ Միշտ քննարկվել է, որ չի կարելի այդ հատվածում շինթույլտվություն տալ։ Բայց փաստն այն է, որ մարդիկ այդտեղ շինություններ են կառուցում»։

Ենթադրելի է, որ գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պետք է պատասխան տան այս աղետի համար։

Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մինչ այս պաշտոնը զբաղեցնելը, Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր ու հավատարիմ թիմակիցը, ուստի ենթադրելի է, որ այս դեպքը ևս կկոծկվի և բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանատվության չեն ենթարկվի։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին