Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:38 23-05-2024

Երևանի ավագանու անդամներն այլեւս հանրային ծառայող չեն կարող լինեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի ավագանու անդամներին այսուհետ կարգելվի աշխատել որպես հանրային ծառայող: Խորհրդարանը մայիսի 22-ի նիստում ընդունել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագիծը:
Օրենսդրական փոփոխությունը նախատեսում է, որ ավագանու անդամները չեն կարողանա այլեւս համատեղել իրենց պաշտոնը հանրային եւ հանրային ծառայության պաշտոնների հետ:

Շեշտենք, որ համապատասխան փոփոխությունները եւ սահմանափակումները կազդեն արդեն նոր ընտրությունների արդյունքում ձեւավորված ավագանու անդամների վրա, բայց ավագանու գործող անդամների վրա չեն տարածվի:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ ավագանու իրենց պաշտոնի հետ անհամատեղելի գործունեությամբ են զբաղվում:

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից իշխանական ավագանու անդամներին մինչեւ փետրվարի 15-ը ժամանակ էին տվել. նրանք կա՛մ ավագանու մանդատից պետք է հրաժարվեին, կա՛մ իրենց զբաղեցրած հանրային պաշտոններից։

Փետրվարի 12-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ կառավարությունում տեղի էր ունեցել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ, եւ մասնակիցները եկել էին եզրահանգման, որ ավագանու ՔՊ անդամները պետք է «համաներվեն»:

Նրանք էին՝ ավագանու իշխանական անդամ Վլադիմիր Կիրակոսյանը, որ համատեղությամբ նաեւ անտառային կոմիտեի նախագահն է, Նատալյա Սինորյանը, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն էր, իսկ հիմա՝ ՔՊ խմբակցության փորձագետը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արման Բարխուդարյանը, որ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է, Զինա Չալիկյանը, որ ԱԺ նախագահի ռեֆերենտն է, եւ Լեւոն Լեւոնյանը, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է նաեւ:
Կարճ ասած՝ այն, ինչ հիմա կարելի է ՔՊ-ականներին, արգելվելու է ապագայում բոլորին:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին