Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:19 23-04-2024

Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետերը չեն աջակցում սահմանազատման գործընթացին

Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան։

Այս մասին ասված է Նոյեմբերյան համայնքի հայտարարության մեջ․

«Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։

Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։

Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում Տավուշի մարզում։ Այս պարագայում իրատեսական չէ խոսել մի քանի գյուղի տարածքում խաղաղության մասին։

Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը, հետևաբար Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան»,- ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
18:27 Հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին. Աննա Հակոբյան