Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:38 27-11-2023

Ադրբեջանցի պատգամավորը պնդել է, թե, իբր «Հայաստանը դեմ է սահմանազատման գործընթացին»

Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Բախտիյար Ալիևը հայտարարել է, թե, իբր «Հայաստանը դեմ է սահմանազատման գործընթացի իրականացմանը»։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին պատգամավորն ասել է այսօր կայացած տարածաշրջանային հարցերով խորհրդարանական կոմիտեի նիստում։

Ալիևը նշել է, որ «Հայաստանը դեմ է սահմանազատմանը, քանի որ այդ դեպքում պետք է որոշ գյուղեր վերադարձնի Ադրբեջանին, որոնք նախկինում օգտագործվում էին որպես արոտավայրեր»։ «Մենք կարծում ենք, որ գյուղերի միավորումը կծառայի Ադրբեջանում ազատագրված տարածքների վերականգնմանը՝ «խելացի քաղաք» և «խելացի գյուղ» հայեցակարգի կիրառմամբ»,- նշել է պատգամավորը:

Ադրբեջանցի պատգամավորը նաև պնդել է՝ «հայերը ադրբեջանցի քաղաքացիներին ենթարկել են էթնիկ զտումների»։

«Այսօր Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին էթնիկ զտումների մեջ։ Բայց ի՞նչ բարոյական իրավունքով։ Մենք պետք է այս պատմական ճշմարտությունը հասցնենք աշխարհին։

Հայերը էթնիկ զտումներ են իրականացրել մեր բնակչության նկատմամբ և վտարել նրանց հայրենի հողերից։ Դա արվել է դրսից եկած հայերին մեր քաղաքացիների տներում վերաբնակեցնելու համար։ Հիմա սրտի ցավով կարող ենք կարդալ այն ժամանակ մեր քաղաքացիների կողմից խորհրդային ղեկավարությանը գրված նամակները։ Մենք պետք է այս փաստերը հասցնենք աշխարհին։ Պետք է ցույց տանք, որ օրինականությունն ապահովված է, պատմական արդարությունը վերականգնված է»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր