Տարեցտարի Երևանի պետական համալսարանի ֆինանսատնտեսական ցուցանիշներն ավելի մտահոգիչ են դառնում։
Երբեմնի եկամտաբեր հիմնարկը յուրաքանչյուր հաջորդ տարի արձանագրում է վնասի երկրաչափական պրոգրեսիվ աճ, երբ օրինակ՝ 2024 թվականի տարեկան արդյունքի բացասական ցուցանիշը (-450.2 մլն դր) 2025 թվականին արդեն եռապատկել է (-1 մլրդ 362 մլն դր)։
Պաշտոնական փաստաթղթերից երևում է, որ ԵՊՀ-ն բանկերում ունի մոտ 1 մլրդ դրամի ավանդ, այնինչ` 2021 թվականի օգոստոսին, երբ Հովհաննես Հովհաննիսյանը ՀՀ սահմանադրության ոտնահարմամբ դարձավ ԵՊՀ ռեկտորի ժ.պ., ԵՊՀ-ն բանկում ուներ ավելի քան 6 մլրդ դրամի ավանդ։
Ղեկավարման 5 տարիների ընթացքում 6 մլրդ֊ը դարձել է 1 մլրդ. տարեկան միջինը 1 մլրդ պակասել է։
Նշենք, որ ԵՊՀ ծախսերը և պահուստային ֆոնդի օգտագործումը կատարվում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաստատմամբ, որի նախագահը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։
Ի դեպ, ԵՊՀ պատմության մեջ առաջին անգամ ԵՊՀ ռեկտորի մրցույթ է հայտարարվել մինչև ռեկտորի լիազորությունների ավարտը։ Ըստ երևույթին, Սուրեն Պապիկյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը վստահ չեն, որ դեկտեմբեր-հունվար ամիսներին կկարողանան վերընտրվել ու որոշել են Հովհաննես Հովհաննիսյանին ժամկետից շուտ ևս 5 տարով կարգել ռեկտոր։